Մեր օրերի ¨փախստականը¨

Չգիտեմ թե հայկական մամուլում ինչ աստիճանի են լուսաբանում Սիրիայում կատարվող իրադարձությունները և փախստականների ահռելի հոսքը դեպի եվրոմիություն, բայց եվրոպական և անգլալեզու մամուլը ողողված է ամեն տեսակ հոդվածներով ու նյութերով:

Իսկ ինչ է կատարվում իրականում: Կատարվում է այն, որ սիրիացի փախստականների անվան տակ Եվրոպա են ուղևորվում բոլոր հնարավոր իլեգալ իմիգրանտները, որոնք չունեն որևէ փաստաթուղթ ինչն էլ դժվարեցնում է նրանց իդենտիֆիկացիան:  Սիրիացի փախստականներն իրենք են ահազանգում, որ շատ շատերն ուղղակի պատռում են իրենց անձնագրերը ու փորձում սիրիացի ներկայանալ:

yghԸնդ որում նրանք մեր պատկերացրած փախստականները չեն, իրենք տեխնիկայով զինված ՝ սմարտֆոններով ու ամեն տեսակի ծրագրերով, յուրաքանչյուրը՝ մաֆիային իրենց Եվրոպական հող հասցնելու համար հազարավոր դոլարներ վճարած անձեր են:

selfie Դեպի Եվրոպան ճանապարհը հեշտացնելու համար օգտագործում են տարբեր ծրագրեր, որոնք օգնում են կողմնորոշվել տեղանքում, տեղեկացնում հնարավոր ոստիկանական կետերի ու բարդությունների մասին, ցույց տալիս հնարավոր կարճ ուղիները, գնացքների ժամերը… Իրենք  չեն բավարարվում հարևան ապահով երկրներում, անգամ Հունգարիայում կամ Հունաստանում չեն ուզում մնալ, այլ ձգտում են ուղիղ Գերմանիա, Շվեդիա ու Հյուսիսային Եվրոպա: Ինչու??? մի պարզ պատճառով, այնտեղ իրենք ունեն իրենց իսկ երկրում չլսված ու չտեսնված իրավունքներ և ֆինանսական օգնություն:  Ընդ որ ամենազարմանալին այն է, որ մեծ մասը մուսուլման է ու Սիրիայում իրոք վտանգի տակ գտնվող քրիստոնյա կամ եզդի ընտանիքները չեն էլ երևում, չնայած ուր երևան, երբ Շվեդիայում քրիստոնյաներին ապաստան չեն տալիս, նախընտրում են մուսուլմաններին: Ցավն այն է, որ ստեղծված իրավիճակն ուղղակի իդեալական է բարգավաճ երկրներ իլեգալ ճանապարհով մուտք գործել ցանկացողների համար, որոնք այլ պայմաններում ուղղակի չէին բավարարի մուտքի վիզայի պահանջներին, ու այս ամբոխի միայն փոքր մասն է , որ իրոք ապաստանի կարիք ունի ու  այս կերպ իրենց ՝ ապաստան ստանալու շանսերը մի քանի անգամ կրճատվում են :

Իսկ թե ինչու են մուսուլմանները փախնում Իսլամական պետությունից, դա ուղղակի հանելուկ է, քանզի իրենք եվրոպական երկրներում ապրելով դժգոհ են և պահանջում են իսլամական նորմեր ու օրենքներ, որոնք հիմա հանգիստ կարող են ունենալ իրենց նոր պետությունում:

Փախստականներից ոմանք խոստովանում են անգամ, որ իրենք որոշել են հեռանալ երկրից որպեսզի չտանեն բանակ ու չմասնակցեն կռվին, այսինքն երբ թշնամին հարձակվում է ու սպառնում ոչնչացնել քո պետությունը, դու հանգիստ թողնում ու հեռանում ես Գերմանիա՝ ավելի լավ կյանք փնտրելով:

Փախստականները համառորեն չեն ուզում ընդունել օգնություն ոչ Կարմիր Խաչից  (պատճառաբանելով արկղերի վրա եղած խաչը), ոչ էլ տեղական կառավարությունից , ինչն ամենաքիչը տարօրինակ է, քանի որ իրենք են ընտրել քրիստոնյա միջավայր գաղթելու ճանապարհը և բացի այդ, դատելով հուզիչ հարցազրույցներից օգնության կարիք պիտի որ ունենային:

Մի կողմ թողնելով մարդկանց Եվրոպա նման անկազմակերպ հոսքի բոլոր հնարավոր հետևանքները, ուզում եմ նշել միայն մեկը ու ամենակարևորը : Իսլամական պետությունը վաղուց նշել էր, որ պատրաստվում է Եվրոպա ուղարկել իր զինվորներին ՝ ջիհադիստներին , ու մարդկային այս ահռելի հոսքն ուղղակի իդեալական պայմաններ է ստեղծում իրենց ծրագրերի իրականցման համար: Եթե հավատանք իսպանական ոստիկանության  զեկույցներին, ապա ներկայիս տվյալներով Եվրոպա է հասել մոտ երեք հազար իսլամական էքստրեմիստ, իսկ չհավատալու պատճառներ չկան, քանի որ հենց վերջերս Մակեդոնիայում ուղղակի պատահաբար ձերբակալվեցին մի քանի էստրեմիստ: Իրավիճակն էլ ավելի վատ է Ֆրանսիայում, որտեղ զինված ուժերը պատրաստվում են հնարավոր իսլամական ապստամբություններին, քանի որ ըստ տարբեր տվյալների երկիր են ներմուծվել իլեգալ ճանապարհներով զենք ու զինամթերք ու գտնվում են Իսլամական պետությանը համակրողների ձեռքում…

Այսքանից հետո դեռ կան մարդիկ, ովքեր համարում են իսլամոֆոբ նրանց ովքեր ահազանգում են այս քաոսի  վտանգների մասին: Ամենազարմանալին այն է, որ դրանք նույն մարդիկ են ովքեր իբրև թե պայքարում են հավասարության, կանանց իրավունքների, համասեռամոլների և այլ փոքրամասնությունների իրավունքների ու տոլերանտ հասարակություն ստեղծելու համար: Նրանց միայն մեկ ասելիք ունեմ, ավելի շուտ մաղթանք ՝ թող իրենց ամբողջ կյանքն անցկացնեն Մալմոյի իսլամական թաղամասերում:

O you who have believed, fight those adjacent to you of the disbelievers and let them find in you harshness. And know that Allah is with the righteous  [Quran 9:123]

And fight with them until there is no more persecution (fitnah) and religion should be only for Allah; but if they desist, then surely Allah sees what they do [Quran 8:39]

Բարին ընդ Ձեզ

Ինչքան լեզու գիտես, այնքան … պարանոյիկ ես

Internet-FeatureՄեկից ավելի լեզու իմանալու բազմաթիվ առավելություններից մեկն էլ այն է, որ կարող ես կարդալ տարբեր լեզուներով տպագրված մամուլը:  Իմ դեպքում դրանք հայերեն, ռուսերեն, անգլերեն և իսպաներեն են : Բայց նկատել եմ, որ կան կայքեր (Upsocl, AdMe.ru…)  որոնք մեկը մյուսից մի քանի ժամվա տարբերությամբ տպագրում են միևնույն նյութն ու խոսքս չի վերաբերվում լուրերին: Թեմաները հիմնականում հետևյալն են  ֆեմինիզմ, մեր օրերի հերոսները , որոնք հիմնականում որևէ հիմարություն արած մարդիկ են, որոնց հիմա չգիտես ինչու միայն ծափահարում են, օրինակ այս հոդվածի աղջիկը, որևէ  արական սեռի ներկայացուցչի կողմից կատարած վատ արարք, ընդ որում կապ չունի որ հարյուր հազարավորները այդպես չէին վարվի, կարևորն այն է, որ այդ մեկն արել է ու պետք է դա առավելագույնս գունավոր ու շատ ներկայացնել ընթերցողին, ու հնարավորության դեպքում մի քանի լեզուներով… Ժամանակին դադարեցի հեռուստացույց նայել , որովհետև համարեցի որ ոչ օբյեկտիվ ու անհետաքրքրելի ինֆորմացիան ինձ պետք չէ, իսկ հիմա նույնը կատարվում է ինտերնետային հարթակում ու սա նոր երևույթ չէ, ուղղակի արդեն չափերն անցնում է: Հարցը միայն անհատական արժեք չունի, սա կարծիք ձևավորող ու մարդկանց ՝ որոշակի երևույթների հանդեպ վերաբերմունք ձևավորող միջոցներ են, որոնք օգտագործվում են կասկածելի նպատակներով : Մի խոսքով, հիմա ամառ է, ու հիմնականում ինտերնետից կտրված եմ ապրում, բայց շուտով նորից սկսելու են ցուրտ ամիսները, երբ ինտերնետ օգտագործելն ուղղակի անհրաժեշտ է թե աշխատանքի, թե դասերի և թե մարդկանց հետ շփվելու համար, ու այդ ժամանակ նորից մեծ թափով կզգամ թե ինչպես են տարբեր կողմերից ռմբակոծում  անորակ հոդվածներով ու անիմաստ նյութերով: Իսկ ամենավատն այն է, որ խուսափելը շատ ու շատ դժվար է , մանավանդ եթե ֆեյսբուք ես օգտագործում:

Աշխատանք Իսպանիայում

finding-workՀնարավոր է աշխատել և միաժամանակ սովորել Իսպանիայում?  Ինձ թվում է արդիական թեմա է ու կհետաքրքրի շատերին, այդ իսկ պատճառով կփորձեմ պարզաբանել որոշ նրբություններ: Առաջին հերթին նշեմ, որ իհարկե հնարավոր է , ինչպես մնացած բոլոր երկրներում, ուղղակի պետք է կարողանալ համատեղել: Ուսանողների մեծ մասն աշխատում է օրվա մի մասը, իսկ մյուս մասը տրամադրում իր դասերին: Բոլոնիայի համակարգի ներդրումից հետո աշխատանքը և ուսումը համատեղելը ավելի բարդացել է, քանի որ հիմա դասերից չի կարելի բացակայել և գրեթե ամեն օր ստուգում են ներկայությունը: Ամեն դեպքում, եթե ցանկանում եք օրինական աշխատել Իսպանիայում լինելով ուսանող պետք է հաշվի առնեք, որ ունեք ընդամենը շաբաթական  20 ժամ աշխատելու իրավունք, բայց նախօրոք պետք է դիմեք աշխատանքի թույլտվության քարտ ստանալու համար: Այս քարտը ստանալու համար, ձեր ապագա աշխատանքի ղեկավարը ձեզ հետ պետք է դիմի մոտակա ոստիկանության բաժանմունք, դիմում լրացնի և համապատասխան մուծումներն անելուց հետո, երեք ամսվա ժամանակահատվածում ձեզ կտան այդ քարտը, որը հետագայում ամեն տարի կարող եք երկարացնել:  Սա իհարկե վերաբերվում է ոչ ԵՄ անդամ պետությունների քաղաքացիներին, օրինակ ՀՀ քաղաքացիներին: Այս ճանապարհով աշխատանք գտնելը իրենից որոշակի դժվարություններ է ներկայացնում մանավանդ սկզբում, որովհետև շատ ավելի հեշտ է գործի ընդունել իսպանացու քան նման թղթաբանության հետ գործ ունենալ: Բայց եթե դուք իրոք անհրաժեշտ եք, ապա ձեզ հաստատ կընդունեն աշխատանքի առանց որևէ խտրականության: Օրինակ եթե դուք խոսում եք որևէ “էկզոտիկ” օտար լեզվով ( օրինակ ռուսերեն, ֆրանսերեն, գերմաներեն…), ապա ձեր շանսերը բավականին լավն են, քանի որ այստեղ որպես օրենք անգամ անգլերեն լավ խոսող ուսանողներ գտնելը դժվար գործ է:

Քարտը ստանալուց հետո դուք ընդամենը ամեն տարի պետք է դիմեք ժամկետը երկարեցնելու համար, որպեսզի հետագայում այն նորից ստանալու խնդիր չլինի: Ինչ վերաբերվում է իսպաներենի իմացույթանը, ապա հատուկ որևէ պահանջ չկա, կախված է աշխատանքի տեսակից: Եթե օրինակ դա որևէ տուրիստական կազմակերպություն է, ապա անգլերեն և մեկ այլ օտար լեզվի իմացությամբ խնդիր չեք ունենա, բայց իհարկե ամեն դեպքում իսպաներենի իմացությունը ցանկալի է, հենց թեկուզ օրենքները կարդալու և հասկանալու համար:

Եթե ունեք հարցեր, կարող եք թողնել քոմենթներում, կփորձեմ հնարավորինս շուտ և ճիշտ պատասխանել:

BASQUES AND ARMENIANS

Euskera vs Armenian .Seria muy interesante ver alguna investigacion linguistica moderna sobre el asunto.

narinnamkn

1499534_10151928822388043_1713872361_n

The founders of Basque national historiography Esteban de Garibay, Andres de Posa and Baltasar de Echave considered Armenia as homeland of Basques. The Armenian origin of Basques was strongly supported by several prominent researchers, such as Joseph Karst Gaspar Eskolano, Edward Spencer Dodgson, and Bernardo Estornes Lasa

By the end of 19th century the English lingust Edward Spencer Dodgson absolutely accidentally made a very interesting discovery. Being already a well-known basqologist, Dodgson  studied Armenian in Parisian “Ecole Special”, in the class of the famous philologist Ogust Career. The result was highly unexpected: already after  2 months studies, Dodgson noticed that many Armenian and Basque words are practically identical. Dodgson  published an article “Basque words in Armenian” in the journal “Euskera” (“Basque language”), in 1884. The list mentioned the parallels between more than fifty words. It was like thunder in the clear sky for the scientists, who long maintained the hypothesis of Georgian origin…

View original post 1,341 more words

Եվրոպական արժեքներ

скачанные файлы (1)Հուսով եմ, որ շատերդ տեղյակ էիք մայիսի 21-22ը Ռիգայում տեղի ունեցող Արևելյան համագործակցության սամիտից, որին մասնակցում էին մի կողմից Եվրոմիությունը իսկ մյուս կողմից Մոլդովան, Ուկրաինան, Հայաստանը, Վրաստանը, Բելոռուսիան և Ադրբեջանը: Չնայած չեմ բացառում , որ իրականում քչերին է հետաքրքիր, քանի որ Եվրոտեսիլյան կրքերի և Կոնչիտայի մորուքի թեմաներն ավելի գրավիչ են (դատելով սոցիալական ցանցերում տեղի ունեցող իրարանցումից): Ինչևէ, հանդիպումը ցույց տվեց , որ ամենայն հավանականությամբ Մոլդովան, Վրաստանը և Ուկրաինան ոչ շատ հեռավոր ապագայում կմիանան ԵՄ-ին, ինչը միայն կարելի է երազել Հայաստանի մասին, քանի որ մենք ևս մեկ անգամ ցույց տվեցինք մեր ոչ սովերենությունը ու Մոսկվայից կախվածության մեջ գտնվելը: Չեմ ուզում շատ հեռուն գնալ ուղղակի լավ կլիներ , որ Եվրազիական միության բոլոր պաշտպանները մտածեին, թե ինչ կլինի Հայաստանի հետ, երբ Վրաստանը միանա ԵՄ-ին, էլ չեմ ասում որ ինքնին Եվրազիական միությանը միություն էլ անվանել չի կարելի, քանի որ այս դեպքում մեր նման փոքր երկիրը ոչ մի դեպքում չի կարող լինել Ռուսաստանի նման մեծ երկրի համարժեքը:

SCHRANK-Russia-Oriental-PartnershipԻնչո՞ւ եմ վերնագրել Եվրոպական արժեքներ: Բացատրեմ. հայ ժողովրդին սնում են Եվրոպայի նկատմամբ ատելությամբ, դրա համար օգտագործելով համասեռամոլների հանդեպ հանդուրժողականությունը ու մնացած այլ «ոչ հայեցի» մտքեր, իսկ իրականում ոչ ոքի տանձին էլ չի թե ինչ արժեքներ են ընդունված Եվրոպայում, եթե այնտեղ վառեին գեյերին , ապա Պուտինը հանդես կգար նրանց պաշտպանի դերում: Հասարակ շահերի բախում է, որտեղ ժողովուրդը միայն խանգարող հանգամանք է ու պետք է նրան ղեկավարել : Պետք չէ մոռանալ , որ Հայաստանը Եվրոպական երկիր է, իսկ հայերը հնդեվրոպացիներ են, այսինքն հայկական արժեքները նույնպես եվրոպական են: Չպետք է մոռանալ նաև, որ Եվրոպան համասեռ զանգված չէ, այստեղ կան Շվեդիայի նման երկրներ, որոնք իրենք են փորում իրենց գերեզմանը ամենաթողությամբ, ու կան նաև Լեհաստանի նման կոնսերվատիվ քաղաքականություն վարող երկրներ, կամ Հունգարիայի նման, որ փակ աչքերով չեն ընդունում իրենց պարտադրված նորմերը: Ասածս ինչ է, թույլ մի տվեք , որ ձեզ մանիպուլյացիաի ենթարկեն հիմար ու պարզամիտ փաստարկներով, Ռուսաստանը Հայաստանին միայն վասալի կերպարում է տեսնում և երբեք հավասարը հավասարի նման չի վերաբերվի: Նախօրոք ուզում եմ նշել, որ ռուսաֆոբ ինձ դժվար է անվանել, ամենավերջին մարդկանցից եմ որ այդ շարքին կարելի է դասել:

PS Սամիտի արդյունքները կարող եք գտնել այստեղ  :

Неидеальная жизнь

Улыбающиеся лица смотрят на тебя co  стен фейсбука, инстаграма или откуда то еще. Все стремятся показать свою идеальную, но не реальную жизнь. Селфи с друзьями, на вечеринках, в спортзале или дома за вкусным ужином –  все это чтобы подтвердить что у нас все хорошо, жизнь прекрасна…Мы научились скрывать наши мысли и неудачи под профессиональным фотошопом. Уже вошло в привычку ставить лайки и получать в знак одобрения или нет, или просто поставить для галочки – я здесь был, я это видел, я это оценил…Быть счастливым так легко, когда ты по другую сторону экрана. А ведь не все так розово- прекрасно.  Есть падения , слезы и разочарования, есть все что было до фейсбука и инстаграма, есть мы – несовершенные люди с несовершенными жизнями.  И эти ¨ненужные¨ детали и делают нас нами а жизнь идеальной,  и не той фарфоровонереальной что мы стараемся показать.

Просто смешно смотреть на это со стороны.

Cuotas para los inmigrantes

20131109_inmigracionLa inmigracion no es un fenomeno reciente, durante siglos la gente se movia de un sitio a otro , lo que es nuevo es la inmigracion a gran escala, cuando cada dia llegan cientos de personas a las costas de España, Grecia o Italia, personas que migran de manera irregular y muchas veces ariesgando su propia vida. Llegan ilegalmente y son los ¨sin papeles¨, gente desesperada que busca  ¨una vida mejor¨. No se hasta que punto esta busqueda justifica la violacion de las fronteras y la entrada forzada a un pais, ademas el flujo descontrolado de personas conlleva varios problemas como la entrada de los terroristas extremistas o las enfermedades peligrosas para la salud publica. Inmigrar o buscar mejores oportunidades no es ilegal, pero hay unas normas y requisitos que uno tiene que respetar. Tienes que mostrar el motivo y demostrar que dispones de medios necesarios para sostenerte , es algo muy logico, porque asi evitan que seas una carga social para los contribuyentes del pais donde quieres vivir. De hecho los ciudadanos de otros paises europeos que no entran en la UE (Ukrania, Bielorusia, Armenia, Georgia..) no tienen facil la entrada en la UE y tienen que pedir visado y cumplir todos los requisitos. En el mundo hay mucha gente con necesidad, pero es insensato pensar que los paises de la UE pueden sostener a todo el mundo o si ? Por lo visto Bruselas tiene otra opinion.

Resulta que despues de los sucesos del Mediteraneo, Bruselas ha decidido obligar a los paises miembros de la Union Europea tener unas cuotas obligatorias para los inmigrantes. Que quiere decir esto? Que ademas de las personas que llegen ilegalmente, ahora van a tener un numero de personas a mayores, que obligatoriamente tienen que acoger. En mi opinion , las medidas que proponen solo van a agravar el problema. La inmigracion ilegal no se puede parar con ese tipo de ¨parches¨, de hecho, los paises como Suecia o Noruega tienen bastantes problemas con los inmigrantes ilegales, pero lo que quieren hacer ahora, es crear leyes que ideologicamente les gustan. Sin embargo,  los que van a sufrir las consecuencias seran los otros, entre ellos España. Con el paro del 25%, no creo que  España este en la situacion adecuada para poder acoger y ayudar a los inmigrantes.